«Մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի»․ Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ  վճռականորեն կպաշտպանեն իրենց 6000-ամյա քաղաքակրթությունը։

 

«Մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի»,-ասել է նա։

 

Ալի Լարիջանին մասնավորպես նշել է․

 

«Իրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պատրաստվել է երկարատև պատերազմի։ Ինչպես եղել է վերջին 300 տարիների ընթացքում, Իրանը չի սկսել այս պատերազմը, և մեր քաջարի զինված ուժերը որևէ հարձակման չեն մասնակցել, բացի պաշտպանության նպատակներից։ Մենք կատաղի կերպով կպաշտպանենք մեզ և մեր վեց հազարամյա քաղաքակրթությունը՝ անկախ գնից, և կստիպենք մեր թշնամիներին զղջալ իրենց սխալի համար»:

Այս թեմայով
am