«Շատ լավ արեց, որ այդպես ասաց». Գալյանը չի կարծում, որ Դիլիջանում Փաշինյանը լիազորությունները չարաշահել է (Տեսանյութ)

Վարչապետին պատասխանատվությա՞ն են ենթարկելու լիազորությունից դուրս ցուցումներ տալու համար. ԱԺ-ում լրագրողը հետաքրքրվեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից՝ անդրադառնալով Դիլիջանում քաղաքացու խնդրանքին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցմանը, որ քաղաքացու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեն։

«Իսկ քանի անգամ նա ասաց, որ դա վարչապետի տիրույթում չէ։ Ես այնտեղ եմ եղել, հետո ասաց տվյալ քաղաքացին, որ այսպես, եթե անեինք, լավ կլիներ, այսինքն՝ եկել էր անձնական հարց լուծելու։ Մի քանի անգամ կրկնելուց հետո վարչապետն ուղղակի ասաց՝ դե որ այդպես է, արգելում եմ, չնշանակեք։ Այլ բան չէր մնում վարչապետին ասել այն, ինչ ասաց, և շատ լավ արեց, որ այդպես ասաց»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այդուհանդերձ լիազորությունների չարաշահում է եղել՝ նախարարն արձագանքեց, որ չարաշահում է ենթադրում, երբ արարքն էական վնաս է պատճառում. «Եթե դուք գտնեք էական վնաս և ոչ թե կմեկնաբանեք ի օգուտ հանրության և բոլորի, կխնդրեմ հաղորդմամբ ներկայացնել»։

Այս թեմայով
am