«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը թեժացան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնակին կրքերը թեժացան։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանձնաժողովի նախագահին դիմեց՝ պահանջելով հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին կարգի հրավիրել։
«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք, օրերս Մեկլքոնյան Գագիկը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին և անպատասխանատու հայտարարություն է արել։ Արգելեք այս թեմայով նրան խոսել»,-ասաց նա՝ ապա դիմելով հենց Գագիկ Մելքոնյանին շարունակեց. «Մյուս անգամ էտ մարդկանց մասին չխոսես, իրավուքն չունես... չխոսե՛ս»։
Վիճաբանությանը խառնվեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը. «Պարո՛ն Մանուկյան, կներեք էլի, էտ մարդկանց փուռը տալուց առաջ կմտածեիք»։
«Չափերդ չանցնես», -բղավեց Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կողմերին կոչ արեց լռել. «Մելքոնյա՛ն, էմոցիաները դնենք մի կողմ, իրար նկատմամբ լինենք հարգանքով՝ և՛ գերիների նկատմամբ, և՛ ինքներս մեր նկատմամբ»։