Եթե Խամենեին զոհված լիներ, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը. Ոսկանյան

Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվելու մասին, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Գրեթե վստահ եմ, որ այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը։

Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա խորքային իմաստով շատ ավելի վատ լուր է դառնալու Իրանի հակառակորդների համար, քանի որ կպարզվի, որ իրանական ռազմաքաղաքական համակարգը շատ հստակ աշխատում է նաև այդ երկրի առաջին դեմքի բացակայության պայմաններում»,- ընդգծում է Ոսկանյանը։

 

Այս թեմայով
am