Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված վիճակը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր ԱՄՆ և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ հարձակումը և կոչ արել իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական ուղիներով։