Թանկարժեք շարասյուններ և «աղքատիկ» զգեստապահարա՞ն. Աննա Հակոբյանի խոստովանության մութ կողմերը

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, հանրության համար պարզապես սովորական լուր չէր, այլ իրական շոկ։ Աննա Հակոբյանի հայտարարությունը՝ քաղաքացիական ամուսնության ավարտի և կառավարական առանձնատունը լքելու մասին, բացեց մի անկեղծ, բայց միևնույն ժամանակ խիստ հակասական ու ցավոտ էջ։

Ինձ համար, որպես հետևողի, անսպասելի և առավել քան տարակուսելի էր հատկապես այն հատվածը, որտեղ խոսվում էր արարողակարգերին պատշաճ ներկայանալու ֆինանսական դժվարությունների մասին։ Դժվար է պատկերացնել, որ պետության առաջին դեմքի կողքին կանգնած կինը, ով մշտապես շրջապատված է եղել թանկարժեք ամենագնացների շարասյունով և ուժեղացված թիկնազորով, կարող էր ունենալ «հագուկապի» կամ ներկայանալի տեսքի հետ կապված նյութական խնդիրներ։

Հարց է առաջանում. մի՞թե պետական միջոցները բավարարել են շքեղ շարասյունների ու անվտանգության համար, բայց խնայվել են վարչապետի տիկնոջ արարողակարգային տեսքի վրա։

Այս ամենը լսելով՝ մարդ ակամա հայտնվում է մտորումների լաբիրինթոսում։ Մի տեսակ դժվար է հավատալ ներկայացված իրականությանը, սակայն չեմ էլ շտապում անել ավելորդ կանխատեսումներ կամ վերջնական եզրահանգումներ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ իրական «մեսիջ» էր թաքնված այս խոստովանության տակ և ինչ զարգացումներ կհաջորդեն սրան։

Շատ բաներ կան, որոնք այս պահին չես ուզում բարձրաձայնել, բայց զգում ես ներսդ։ Այս բարդ ու անորոշ ժամանակներում միայն մի միտք է գերիշխում. թող Աստված ապավեն և պահապան լինի մեր Հայաստանին։

Մ.Դ 

Մեգանյուզ լրատվական

Այս թեմայով
am