Բոլորը ճշմարտությունը կլսեն, մենք կոմպլեքս չունենք. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների խնդրանքով ընդդիմության ներսում տիրող մթնոլորտին անդրադարձավ։
«Չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է, ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։
«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց նա։