Որքան TRIPP-ի մասին նոր մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. Սերժ Սարգսյան

«Որքան TRIPP-ի հետ կապված նյուանսներ, մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով «Թրամփի ուղու» «շահավետության» վերաբերյալ իշխանության պնդումներին։

«Արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մետր լայնություն ունենա, իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ լինել։ Բա տագնապ չառաջանա՞... Հաջորդը՝ ԱՄՆ փոխնախագահը գնում է Բաքու և TRIPP-ի մասով պայմանագիր ստորագրում։ Բա դա մեր տարածքը չէ՞, առանց մեզ՝ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում։ Այս բոլոր հարցերն ինձ շատ-շատ անհանգստացնում են»,-շեշտեց ՀՀ երրորդ նախագահը։

Այս թեմայով
am