«ՆԳՆ-ն «գլխատվում է». Արդյո՞ք սա ուշացած խոստովանություն է
«Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած պաշտոնանկությունների շքերթը ոչ թե սովորական ռոտացիա է, այլ երկար ժամանակ տեղում դոփող իրավապահ համակարգի ձախողման խոստովանություն։
Երբ աշխատանքից ազատվում են Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետերը, դա նշանակում է մեկ բան՝ պետության ողնաշարը համարվող անվտանգային բլոկը տապալվել է։
Հայաստանը վերջին շրջանում սկսել է հիշեցնել 90-ականների Սիցիլիան. կրակոցներ քաղաքի կենտրոնում, թմրամիջոցների անարգել շրջանառություն և քրեական ենթամշակույթի վերածնունդ։ Սակայն պետք է հասկանալ՝ խնդիրը միայն անունների մեջ չէ։
Պաշտոնյաներին փոխելով հնարավոր է փոխել ցուցանակը, բայց ոչ իրականությունը։ Հանցավորության դեմ պայքարը պահանջում է ոչ թե կադրային քաշքշուկ, այլ քաղաքական կամք և համակարգային վիրահատություն։
Գործից հանելը պատիժ չէ, եթե դրան չի հաջորդում փողոցում քաղաքացու անվտանգության վերականգնումը։»
Մ.Դ.
Meganews.am