Երևանում որդին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել նամակ․ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»
Երևանում որդին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել նամակ․ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը և տանից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։
Երևանի քրեական ոստիկաններին որդին հայտնել է, որ հայրը դեկտեմբերին իրենց տանից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար և տանից գնացել է և կապ չի հաստատում իրենց հետ։
Աղբյուրի տեղեկություններով, որդին ոստիկաններին հայտնել է նաև, որ իր տեղեկություններով հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։