Քիչ առաջ պոլիտեխնիկի այգում կրակոցներ են հնչել. NEWSPRESS.am
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում քիչ առաջ կրակոցներ են հնչել։ NEWSPRESS.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ պոլիտեխնիկի այգում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամանել են ոստիկաններ, որոնց տեսնելով՝ ծեծկռտուքի մասնակից երիտասարդները փախել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրանց չեն կարողացել բռնել, իսկ ոստիկաններից մեկն էլ օդ է կրակել։
Դեպքի վայր են ժամանել էլի ոստիկաններ։ Ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, ըստ ամենայնի, արդեն շատ հեռու են դեպքի վայրից։
Մեր տեղեկություններով, պոլիտեխնիկի այգում սա ոչ առաջին ու ոչ էլ, հավանաբար վերջին միջադեպն է։ Ասում են, նման ծեծկռտուքներ ու վեճեր այդ տարածքում շատ հաճախ են լինում։


