Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկ պարեկի են վրաերթի ենթարկել
Երևանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել: Տուժածը պարեկային ծառայող է:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Aysor.am-ին ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լուսանկարը՝ «Իշխանություն» լրատվականի։