Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
|
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։ Ավելի վաղ հայտնել էինք Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին: |