ՊՆ թշնամուն հասանելի է դարձրել ինժեներական կառույցների մասին տեղեկատվությունը․ պատգամավոր

Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ մեղադրանքներ են հնչեցնում նախկին բոլոր կառավարությունների հասցեին: Դրանք, մասնավորապես, վերաբերում են զինտեխնիկայի և սպառազինության որոշ տեսակների, որոնք մինչ օրս ակտիվորեն շահագործվում են Զինված ուժերի կողմից: Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե դա «մետաղական ջարդոն» է, ապա ի՞նչ գործ ունի այն բանակում։ Աբրահամյանը հավաստիացրել է, որ նա անձամբ է առնչվել սպառազինության այնպիսի տեսակների հետ, որոնք իշխանություններն ինքնին դասում էին նախորդ դարի 60-ական, 70-ական և նույնիսկ 30-ական թվականներին։

«Ավելին ասեմ, դրանք հրետանային միջոցներ են, որոշների դեպքում՝ ՀՕՊ միջոցներ են։ Այսինքն, մարդկանց մի մասը, ովքեր խոսում են նմուշների մասին, փորձում են համեմատության մեջ դնել մինչև 2018 թվականը և 2018-ից հետո եղած նմուշները, այդ մարդիկ կամ մանրամասն չեն տիրապետում զինված ուժերի նախորդ ժամանակահատվածի և այսօրվա ժամանակահատվածի գոյությանը, կամ դիտավորյալ հասարակությանը տանում են մոլորության», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ելնելով բացառապես ներկայիս ընտրարշավի առանձնահատկություններից, փաստացիորեն հակառակորդի համար հասանելի է դարձրել սպառազինության մեջ առկա ինժեներական կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը (նկատի ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակած տեսանյութերը – խմբ.)։

Այս թեմայով
am