38 ՔՊ-ական չի քվեարկել Փաշինյանի օգտին․ կուսակցությունն ավարտեց 1-ին փուլի քվեարկության արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտեց առաջին փուլի քվեարկության արդյունքները: ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը կազմել է՝ 932, եղել են նաև անվավեր և չօգտագործված քվեաթերթիկներ։
Փաշինյանի կողմից հրապարակված աղյուսակում ինքը՝ վարչապետը, ստացել է 894 քվե, փաստացի Փաշինյանին չի քվեարկել ՔՊ 38 անդամ։
Առաջին հնգյակը զբաղեցնում են՝ Նիկոլ Փաշինյանը – 894 , 2․ Սուրեն Պապիկյա -780, 3․ Գևորգ Պապոյան – 765, 4․ Արարատ Միրզոյան -743, և Վահագն Ալեքսանյան -697 քվե։
Երկրորդ հնգյակում են ՝ Ռուբեն Ռուբինյան – 687, Արայիկ Հարությունյան – 668 քվե, Հայկ Կոնջորյան- 663 քվե, Ալեն Սիմոնյան– 628 քվե և Արսեն Թորոսյան- 620 քվե։
Կանանցից ամենաշատ ձայն ստացել են՝ Անահիտ Ավանեսյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը։
Նկատենք նաև որ 2025 թվականին կայացած ՔՊ կուսակցության վարչության ընտրության ժամանակ առաջին տասնյակն ուներ հետևյալ պատկերը՝ 1․ Նիկոլ Փաշինյանը, 2․Գևորգ Պապոյանը, 3․Վահագն Ալեքսանյանը, 4․ Սուրեն Պապիկյանը, 5. Հայկ Կոնջորյանը, 6. Արայիկ Հարությունյանը, 7. Ռուբեն Ռուբինյանը, 8. Արսեն Թորոսյանը, 9. Ռոմանոս Պետրոսյանը, 10. Դավիթ Խուդաթյանը։
Ի տարբերություն վարչության ընտրության՝ այս անգամ հնգյակում են Արարատ Միրզոյանը և Ալեն Սիմոնյանը, տասնյակից դուրս են մնացել Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Խուդաթյանը՝ զբաղեցնելով 11-րդ և 12-րդ տեղերը։
Նկատենք, որ ՔՊ պատգամավորների մի մասը 120-երորդ հորիզոնականից ցածր տեղեր են զբաղեցրել, ինչպես օրինակ՝ Հերիքնազ Տիգրանյանը՝ 121, Շիրակ Թորոսյանը՝ 140, Գագիկ Մելքոնյանը՝ 146, Անուշ Քլոյանը՝ 171, Տիգրան Պարսիլյանը՝՝ 175, Գայանե Եղիազարյանը՝ 196, Մարինա Ղազարյանը՝ 200, Դավիթ Կարապետյանը՝ 205-երորդ հորիզոնականը։
Տեղեկացնենք, որ խորհրդարանական ընտրությունում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի վերջնական կազմը կձևավորվի ապրիլի սկզբին կայանալիք համաժողովում։