ՔՊ-ականները հավատացնում են, թե Վեհափառ Հայրապետի նկատմամբ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի հրահանգով չէ

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հավատացնում է, թե իրենց իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։

«Սա է ձեր հարցի պատասխանը»,- ասաց նա՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե անհարմար չեն զգո՞ւմ, որ հետապնդման են ենթարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

ՔՊ-ականի խոսքով՝ եթե կա իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտություն՝ դա կլինի՝ անկախ ՀՀ որևէ քաղաքացու կարգավիճակից։

Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր էլ՝ Արուսյակ Մանավազյանը, հայտարարեց, թե պետք չէ աղմուկ սարքել, որ Վեհափառի նկատմամբ տեղի ունեցածը հրահանգ է։ 

«Ինչո՞ւ է Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս տեղի ունենում, սա հարց է, որը պետք է ուղղեք տվյալ անձին»,- ասաց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։

Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետն Ayso ասել է Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։

Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։

Այս թեմայով
am