Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում և որ ՔՊ–ական կին պատգամավորներն են դուրս մնացել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախօրեին ավարտվել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ Հայտնի են առաջին 50 հորիզոնականներում հայտնված անձանց անունները։ Նշենք, որ առաջին տասնյակում ընդհանրապես կին չկա, իսկ առաջին 50 հոգու մեջ կին են միայն 12–ը։

Կանանց մեջ առաջատարը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է (զբաղեցրել է 13–րդ հորիզոնականը), որին հաջորդում են ՔՊ–ական պատգամավորներ

Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը։

Այնուհետև գալիս են վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը,  Զարուհի Բաթոյանը։

ՔՊ առաջին 50 անձանց մեջ է հայտնվել հանրությանն անհայտ Տաթևիկ Գասպարյանը, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյան, իսկ վերջինը ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանն է։
ՔՊ խմբակցության կին պատգամավորներից առաջին 50–ում տեղ չեն զբաղեցրել Լուսինե Բադալյանը (54–րդ տեղ), Արփինե Դավոյանը (58–րդ տեղ), Լիլիթ Մինասյանը (59), Ծովինար Վարդանյանը (69), Թագուհի Ղազարյանը (79), Լիլիթ Ստեփանյանը (80), Մարիա Կարապետյանը (85), Հռիփսիմե Գրիգորյանը (103), Էմմա Պալյանը (104), Հերիքնազ Տիգրանյանը (121), Անուշ Քլոյանը (171)։

Նշենք, որ այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակներն այցելել են  ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրել։ Ըստ այդմ,  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։

Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

Քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների։

 

Այս թեմայով
am