ԱՄՆ փոխնախագահը խնդրեց ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին. Ի՞նչ է ասել Վենսին Իլհամ Ալիևը

Գերմանիայում գտնվող` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է France 24-ի «Tête-à-Tête» հաղորդման հարցերին։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դի Վենսը բարձրացրել է Ադրբեջանում  ապօրինի բանտարկված` Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչներին ներում շնորհելու և ազատ արձակելու հարցը.

«Նա բարձրացրել է այս հարցը, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում, և այդքանը... Ինչ վերաբերում է ձեր նշած անձանց, նրանք անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից: Տարիներ շարունակ այս անձինք եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ կատարված բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք պատասխանատվության են ենթարկվել: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել են արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը անցկացվել է լիովին թափանցիկ եղանակով: Նրանց հանցագործություններն ապացուցվել են բազմաթիվ վկաների ցուցմունքներով: Եվ նրանց դեմ որևէ հանցանքի մասին խոսք լինել չի կարող»,-նշել է Ալիևը:

«Այս բոլոր նացիստական ​​առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել... Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատն էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածները»,- նշել է Ալիևը:

Այս թեմայով
am