ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա. «Խաղաղության նոր խաղ»

Փետրվարի 8-ին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգային հարցերը։ Անվտանգության «շերտերում» Թուրքիան հետաքրքրված է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցով, Ադրբեջանը՝ Էրդողանի այցերով Սաուդիա ու Եգիպտոս։

 

Փետրվարի 19-ին Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է նախատեսված՝ հրավիրված ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Այն տեղի կունենա Վենսի այցից մեկ շաբաթից քիչ անց՝ փաստացի կապելով տարածաշրջանային գործընկերությունը ԱՄՆ օրակարգին։

 

Թուրքիան նախընտրում է Հայաստանն ու Ադրբեջանին չներգրավել ԱՄՆ նոր ճարտարապետության քննարկումներին, Ադրբեջանն էլ հետևում է Էրդողանի քայլերին՝ զգուշորեն գնահատելով իր շահերը։ Վաշինգտոնը, մինչդեռ, երկուստեք հավասարեցնում է պետությունները՝ ստեղծելով նոր անվտանգության և քաղաքական հավասարակշռության հնարավորություն։

 

Հիմնական հարցը՝ Վաշինգտոնը կընտրի առանձին «գործարքներ» Հայաստանի ու Ադրբեջանի հետ, թե՞ կձևավորի եռակողմ ձևաչափ՝ ձևավորելով տարածաշրջանի նոր ինստիտուցիոնալ խաղաղության ճարտարապետությունը։

Meganews.am

Այս թեմայով
am