Վենսը փետրվարի 9-10-ը կայցելի Հայաստան, որին կհաջորդի Ադրբեջան այցը
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը փետրվարի 10-11-ը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Վենսի մամուլի քարտուղարը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ Ջ.Դ. Վենսը փետրվարի 9-10-ը կայցելի Հայաստան, որին կհաջորդի փետրվարի 10-11-ը նրա Ադրբեջան այցը։ Վենսը փետրվարի 11-ի երեկոյան կվերադառնա Վաշինգտոն։
Հայտնի է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահին կուղեկցի տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։