Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է:
«Թվերը դրա մասին են վկայում»,- գրել է Հարությունյանն ու ցուցանիշներ հրապարակել:

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչ ուղղելով գործատուներին և աշխատանք փնտրողներին: