«Դպրոցներում բռնության և դրամահավաքի դեպքեր են գրանցվել»․ Վաղարշակ Մատիկյան

«2025թ․ տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմումերի մի մասը վերահասցեագրվել են այլ մարմիններ՝ այդ թվում ուժային կառույցներ, որոնք հիմնականում կապված են ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի և այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ «Եթե դիմում-բողոքում բարձրացված խնդիրներն արձանագրում են կրթական գործընթացի խախտվածություն, որոնք կապված են տվյալ բռնության կամ բուլինգի դեպքի հետ, կամ մենք արձանագրում ենք, որ առկա է բարոյահոգեբանական մթնոլորտի խախտվածություն, անմիջապես տեսչական մարմինն արձագանքում է, իսկ եթե դիմում բողոքը միայն ֆիզիկական բռնության դեպք է նկարագրում, դա վերահասցեագրվում է։ Բայց կոնկրետ բռնության և բուլինգի դեպքերի մեծ մասով տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործառույթներ՝ ներգրավելով համապատասխան փորձագետների, հիմնականում հոգեբանների»,- մանրամասնել է Վաղարշակ Մատիկյանը։ Իսկ թե ինչի հետ է կապված այն հանգամանքը, որ ծնողների կողմից նման խնդիրների վերաբերյալ դիմումների աճ կա, Կրթության տեսչական մարմնի ղեկավարը այն կապել է տեղեկացվածության մակարդակի բարձրացման հետ, իսկ 2024-ի հետ համեմատած, ըստ նրա, էական աճ չկա։

Այս թեմայով
am