«Կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու»․ Նիկոլ Փաշինյան
|
«ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Դրան հետևել են իրավական ընթացակարգեր և այդ պատմությունն ընդամենը մի բանի մասին է, որ ՔՊ-ն, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- հավելեց Փաշինյանը։ |