Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա կապակցությամբ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Տիգրան Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա կապակցությամբ.

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրն է։ Այս օրը խորհրդանշում է հայ ժողովրդի պետական մտածողության, աննկուն կամքի և հավաքական ուժի հաղթանակը։ Արդեն երեք տասնամյակից ավելի հայկական բանակը՝ իր զինվորով ու սպայով, անսասան կանգնած է մեր պետականության սահմաններին՝ որպես անկախության, անվտանգության և արժանապատվության հենասյուն։

Սիրելի՛  հայրենակիցներ,
Հայոց բանակը ծնվեց անկախ պետության հետ միասին՝ կոփվելով պատերազմի, փորձության և պատասխանատվության մեջ։ Տարիների ընթացքում մեր զինվորներն ու սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին՝ հավատարմությամբ շարունակելով մեր հերոսական նախնիների գործը։ Նրանք կրել ու կրում են ծառայությունը ոչ միայն որպես պարտք, այլ որպես կոչում՝ պաշտպանելու սեփական տունն ու ժողովրդի ապագան։

Պատմության տարբեր փուլերում հայ զինվորը ցույց է տվել, որ երբ կանգնած է իր հողի վրա, նրա քաջությունը սահմաններ չի ճանաչում։ Նրա ուժը ծնվում է հայրենի հողի սիրուց, ժողովրդի վստահությունից և պետության շարունակականության հանդեպ հավատից։ Հայկական բանակը եղել և մնում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևոր գործոն՝ իր վրա վերցնելով մեծ պատասխանատվություն։

Փա՜ռք մեր բոլոր զինվորներին ու սպաներին, խորին խոնարհում՝ հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր հերոսների լուսավոր հիշատակին, և կեցցե՛  Հայաստանի Հանրապետությունը

Այս թեմայով
am