Խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Այսօր խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած մեր հերոսների լուսավոր հիշատակի առաջ։ Նրանց զոհողությունը ամենաբարձր դրսևորումն էր հայրենասիրության, նվիրումի և մարդկային արժանապատվության։

Այս հիշատակի օրը առանձնահատուկ խոնարհումով հիշում ենք Արմեն Ասլամազյանին (Ումուդ), ով սեպտեմբերի 13-ին Ջերմուկում, իր ընկերների հետ, կատաղի մարտերի ընթացքում զոհվեց՝ պաշտպանելով հայրենի հողը։ Նրա սխրանքը, ինչպես նաև նրա մարտական ընկերների նվիրումը, հավերժ կմնան մեր ազգային հիշողության մեջ։

Խոնարհվում ենք նաև Արցախում հանուն ազատության զոհված մեր ոսկե սերնդի հիշատակի առաջ։ Նրանք դարձան մեր պատմության ամենացավոտ, բայց ամենահպարտ էջերից մեկը՝ վճարելով ազատության ամենաբարձր գինը։

Մեր հերոսները մեզ հետ են ամեն օր՝ մեր մտքերում, մեր սրտերում և մեր ապրած յուրաքանչյուր պահին։ Մենք նրանց հիշում ենք ոչ միայն այսօր, այլ տարվա բոլոր 365 օրերին՝ պարտավորվելով ապրել ու գործել նրանց զոհողությանը արժանի։

Խոնարհումս ընկած հերոսներին։

Խոնարհումս հերոսածին մայրերին, որոնց ցավն անսահման է, իսկ որդիների սխրանքը՝ հավերժ։

Մ.Դավթյան 

Meganews.am 

 

Այս թեմայով
am