Երիտասարդները ներգրավվում են քաղաքական քննարկումներին․ սպասվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի զարգացմանը և երիտասարդության դերին վերաբերող կարևոր հարցեր։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ հանդիպման նպատակն է լսել երիտասարդներին հուզող հարցերը, փոխանակվել նոր գաղափարներով և առաջարկներով։

Պարոն Ծառուկյանին ուղղված հարցերն ու առաջարկները հնարավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝

???? arajarkhayastanin1@gmail.com,

ինչպես նաև «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության սոցիալական էջերին՝

???? Instagram – Proposal for Armenia

???? Facebook – Proposal For Armenia

Նշվում է, որ բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն կունենան անձամբ մասնակցելու հանդիպմանը և ստանալու իրենց հարցերի պատասխանները, իսկ կազմակերպիչները խոստանում են անել ամեն հնարավորը, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։

Կազմակերպիչները երիտասարդներին կոչ են անում լինել ակտիվ և մասնակցել քննարկումներին։

Այս թեմայով
am