Որքա՞ն կարժենա Հայաստանի համար Թրամփի հրավերը. Փաշինյանի խմբակցության պատգամավորը փորձել է տալ պատասխանը
Այս հարցին պատասխան կարող է տալ միայն Հայաստանի վարչապետի աշխատակազմը, քանի որ մենք նման տեղեկատվություն չունենք։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թանկարժեք մասնակցությունը Դավոսում «Խաղաղության խորհրդի» նիստին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է «Խաղաղության խորհրդի» նիստին։ Մասնակցության նախապայմաններից մեկը 1 միլիարդ դոլարի չափով ներդրում կատարելն է։
Լրագրողները, մասնավորապես, փորձել են պարզել՝ արդյո՞ք իշխող ուժը պատրաստվում է ներդնել այդ գումարները և եթե այո, ապա ո՞ր միջոցներից։ «Կարծում եմ, որ տարբեր ղեկավարների հրավերներ են ուղարկվել տարբեր նախապայմաններով։ Հնարավոր է, որ այդ պայմանը պարտադիր չէ», - ի պատասխան նշել է Հովհաննիսյանը։