Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը՝ Հայաստանի համար համաշխարհային նշանակության նախաձեռնություն
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը իրավամբ կարելի է համարել եզակի նախագիծ՝ թե՛ իր մասշտաբներով, թե՛ գաղափարական բովանդակությամբ։ Արձանը իր բարձրությամբ ու ճարտարապետական լուծումներով հավակնում է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ամենախոշոր ու խորհրդանշական հոգևոր կառույցներից մեկը։
Նման նախաձեռնությունները միջազգային պրակտիկայում վաղուց են դիտարկվում որպես մշակութային և զբոսաշրջային խթան, իսկ Հայաստանի պարագայում այն ունի նաև խոր խորհրդանշական նշանակություն՝ որպես առաջին քրիստոնյա պետություն։ Նախագիծը միտված է Հայաստանը ներկայացնել աշխարհին նոր դիտանկյունից՝ որպես արժեքներ ստեղծող և համաշխարհային գաղափարներ կյանքի կոչող երկիր։
Վերջին շրջանում, սակայն, հանրային տիրույթում շրջանառվում են որոշ մեկնաբանություններ, որոնցում փորձ է արվում նախաձեռնությանը քաղաքական ենթատեքստ վերագրել՝ նշելով, թե ճանաչված դեմքերի ներգրավումը կարող է ունենալ քարոզարշավային նպատակներ։ Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Խոսքը քաղաքական գործընթացների մասին չէ։ Հանրաճանաչ մշակութային ու հանրային դեմքերի մասնակցությունը նպատակ ունի միջազգային և ներքին լսարաններին առավել տեսանելի դարձնել նախագիծը և, ամենակարևորը, Հայաստանը։ Սա տեղեկատվական ու ներկայացուցչական գործիք է, ոչ թե քաղաքական տեխնոլոգիա։
Փաստացի, խոսքը երկարաժամկետ ներդրման մասին է՝ Հայաստանի ճանաչելիության, մշակութային բրենդավորման և հոգևոր արժեքների տարածման ուղղությամբ։ Իսկ նման նախաձեռնությունները, անկախ քաղաքական գնահատականներից, պետք է դիտարկել որպես ազգային նշանակության ծրագրեր։
Մ.Դավթյան
Meganews.am