«Գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ». Խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար  Խաչիկ Գալստյանի բնակարանը խուզարկում են։ Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Այս պահին ինձ դեռևս անհայտ պատճառով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը:

Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։

Այս թեմայով
am