«Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»
|
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։ Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար: Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում»։ |