Լրագրող Անի Գևորգյանը տուժող է ճանաչվել Մայր Աթոռի գրոհի ժամանակ տեղի ունեցած բռնության գործով
Դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի դեմ կազմակերպված գրոհի ընթացքում, 10 տիրադավ եպիսկոպոսների առաջնորդությամբ գործող խմբերը աննախադեպ ագրեսիա են դրսևորել ոչ միայն հոգևորականների, այլև լրագրողների նկատմամբ։ Տեղում աշխատող լրագրողներից շատերը ենթարկվել են հրմշտոցների, հարվածների և ֆիզիկական բռնության։
NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանը, իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, մի քանի ցուցարարների կողմից ենթարկվել է հարձակման․ նրան հարվածել են, վիրավորել։ Դեպքը ամբողջությամբ տեսագրվել է։
Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Meganews-ին հայտնի դարձավ, որ վարույթ է հարուցվել, լրագրողը ճանաչվել է տուժող։ Այժմ մնում է պարզել և պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։
Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մեծ է հավանականությունը, որ այս դեպքն էլ կմնա անպատիժ․ հատկապես այն պարագայում, երբ տուժողը «իշխանական» չէ։