Պապոյանը Ռանյա Մաշատիին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հանդիպել է ՀՀ-ԵԱՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Մաշատի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և հրավիրել Ռանյա Մաշատիին մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Այս թեմայով
am