Հայկ Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության եկավ խոսքի ազատության, լրագրողների ազատ գործունեության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության լոզունգներով, այսօր, անցանկալի հարց հնչեցնելու համար՝ լրագրողներին զրկում է Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։
Ակնհայտ է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է լրատվամիջոցի նկատմամբ։ Խնդրո առարկան լրագրողների հնչեցրած հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անցանկալի են եղել։ Եվ հետագայում նման «անցանկալի» հարցերը կանխելու նպատակով նա դիմում է գրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Վերջինս, իրավական ընթացակարգերի իմիտացիա ապահովելու նպատակով ըստ էության, հուշել է՝ ինչպես ձևակերպել դիմումը, որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից՝ արդյունքում 2 օրում թե՛ նախազգուշացում, և թե՛ զրկման որոշում է կայացնելով։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական գլխավորությամբ և համաձայնությամբ։
Ապօրինությունների ժամանակագրությունը
Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված այն մասին, որ Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Այդ հրապարակումից հետո որևէ արձագանք կամ քայլ չի եղել։

Մանրամասները՝սկզնաղբյուր կայքում