«Գործակալ» լինելու մասին լուրը դատարկաբանություն է և ցույց է տալիս շահագրգռված կողմի սնանկությունը». Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան (Aravot.am)
Aravot.am-ը դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան՝ թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանից մեկնաբանություն ստանալու իր՝ «КГБ -ի գործակալ» լինելու մասին իշխանության հրապարակած փաստաթղթի վերաբերյալ:
Ի պատասխան՝ մամլո դիվանից փոխանցել են հետևյալը. «Գործակալ լինելու մասին լուրը, որը տարածեցին իշխանամերձ լրատվականները, դատարկաբանություն է և ցույց է տալիս շահագրգռված կողմի սնանկությունը»: