Երևանի կանաչ ֆոնդի տվյալները հասել են սովետական ժամանակաշրջանի ցուցանիշներին. Արմեն Բեգոյան

Երևանի կանաչ ֆոնդի տվյալները հասել են սովետական ժամանակաշրջանի ցուցանիշներին. ասուլիսին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Ամենալավ ժամանակաշրջանում, ըստ մեր տվյալների, Երևանի կանաչ ֆոնդը կազմել է 908 հա։ Եթե հիմնվենք արդեն ունեցած կանաչ տարածքների տվյալների վրա, գումարենք նոր ստեղծած տարածքների ցուցանիշները, ապա ստանում ենք 910 հա»,-ասել է Արմեն Բեգոյանը։

Նա հաստատել է, որ խորհրդային տարիներին մեզ հայտնի շատ կանաչ տարածքներում այսօր շինություններ են, սակայն քաղաքային իշխանությունները դրա փոխարեն այլ հատվածներում են կանաչ գոտի հիմնել։ 

Բեգոյանը նշել է, որ վերջին 3 տարում Երևանն իր կանաչ տարածքներն ավելացրել է 60 հա-ով։

Այս թեմայով
am