Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ․ Euronews
Euronews-ը գրում է․
«Ադրբեջանը երկաթուղովնավթամթերք է ուղարկել Հայաստան, ինչը վերջին տասնամյակներիընթացքում առաջին նման արտահանումն է և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի շոշափելի առաջընթացը։
Երկու կառավարություններն էլ ընդգծել են ռազմական գործողությունների պատճառով երկար տարիներ դադարեցված երկաթուղային հաղորդակցության վերականգնման խորհրդանշական կարևորությունը՝ որպես ավելի լայն տարածաշրջանային կապերի վերականգնման հիմք:
Սակայն նման ժեստերի ֆոնինչլուծված են մնում առանցքայինհարցերը՝ Ադրբեջանում պահվող հայգերիների ճակատագիրը և փակդատավարությունները Բաքվում, որտեղ իրավապաշտպաններ և լրագրողներ չկան։ Այս փաստերըքննադատության տեղիք են տալիս և կասկածի տակ են դնում վստահության և մարդասիրական միջոցառումների պայմանավորվածությունների կատարման ամբողջականությունը:
Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ։