Արեն Ասլամազյանի տպավորիչ հաղթանակը մինչև 23 տարեկանների պայքարում
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հերթական տպավորիչ հաղթանակն է գրանցել հայ մարզիկ Արեն Ասլամազյանը։ Նա գերվստահ հաղթանակ է տարել մոլդովացի մրցակից Իոն Պիլինգայի նկատմամբ։
Ասլամազյանը մենամարտի ողջ ընթացքում հանդես եկավ նախաձեռնողական ոճով՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և հասցնելով մի շարք ուժգին ու դիպուկ հարվածներ։ Նրա գրագետ և հավասարակշռված տակտիկական մենամարտը թույլ չտվեց մրցակցին զարգացնել իր խաղը։
Այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատեց Արեն Ասլամազյանի բարձր պատրաստվածությունն ու հաղթական ընթացքը երիտասարդների մրցաշարում։
Մանրամասները՝տեսանյութում
Մեգանյուզ՝լրատվական
Մարգարիտա Դավթյան