«Հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3 տարեկան Տիգրանին». Արփինե Սարգսյան

«Ունենք նախնական տվյալներով՝ սպանություն. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղի դեպքին: Նախարարի խոսքով՝ նշանակվել են փորձաքննություններ՝ հոր հոգեկան առողջության հետ կապված, որպեսզի ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասով որոշումներ կայացվեն:

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել էին հոկտեմբերի 27-ից որոնվող 3 տարեկան Տիգրանի դին։

Այս թեմայով
am