Ծանրամարտի Հայաստանի ընտրանու մարզիկ Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայում 5-րդն է
Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են.
«Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթներն Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդների 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանից Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 150 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Ղազարյանն անհաջող հանդես եկավ հրում վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկեց 155 կգ և այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 185 կգ: Երկամարտի 340 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայում 5-րդն է: