Ալեն Սիմոնյան․ ակնկալում ենք, որ 2026-ին Հայաստանում կայանալիք ԵԽՀ գագաթնաժողովին բոլոր երկրները կմասնակցեն

Մենք ակնկալում ենք, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բոլոր երկրները կմասնակցեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը։

«Նման բան լինելու դեպքում Ադրբեջանի նախագահը կա՛մ ինքն անձամբ կասեր, կա՛մ կլիներ պաշտոնական հայտարարություն։ Իմ գործընկերը նշել է, որ Ադրբեջանը չի մասնակցելու Եվրոնեսթին, քանի որ այդ կառույցի հետ որոշ խնդիրներ կան, սակայն 2026-ի գագաթնաժողովին նրանք պատրաստակամ են մասնակցել։ Պատրաստվեք՝ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, և հայաստանյան պատվիրակությունները՝ Ադրբեջան»,– ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կան մի շարք հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն, այդ թվում՝ գերիների խնդիրը, սակայն շփումները երկու երկրների միջև շարունակելու են խորանալ։

 

Այս թեմայով
am