«Նոայի» գլխավոր մարզիչը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, կիսվել իր հույզերով
«Նոայի» գլխավոր մարզիչ ՍանդրոՊերկովիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
«Վերջերս այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր՝ խորապեսզգացմունքային վայր, որը լցված է մարդկային ողբերգական պատմություններով և մի ամբողջ ազգի ցավով: Դա իսկապես հուզեց ինձ և հիշեցրեց հիշողության, կարեկցանքի և խաղաղության կարևորության մասին:
Ես հավատում եմ, որ մեր ընդհանուր պատասխանատվությունն է աշխատել և պայծառ ապագա կառուցել հաջորդ սերունդների համար: Ես հպարտ եմ, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում, և որ Նոա-ն ներկայացնում եմ այսպիսի ուժով, պատմությամբ և սրտով երկրում», – գրել է մարզիչն իր սոցիալականցանցերում։