Սասուն Միքայելյան. «Ես Արցախ չեմ տվել»
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի թեմայի, որը վերջին ամիսներին հաճախ է քննարկվում հանրության շրջանում՝ Արցախը և երկրպահների դերակատարը:
«Շատ մարդիկ ինձ էլ են քննադատում՝ «բա՝ Արցախն ո՞ւր ա, Արցախը տվիք», բայց ես Արցախ չեմ տվել։ Երկրապահը ձևավորել է սպարապետը, և երկրապահի գործունեությունը մինչ այսօր մարտական դիրքերի պաշտպանությունն է», – ընդգծել է նա:
Նա նաև հիշեցրել է Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, ընդգծելով, որ այս հարցերում իր տեսակետը մշտապես պարզ է ու անփոփոխ:
Միքայելյանի այս հայտարարությունը նորից շեշտում է երկրապահների դերը և ներկայիս մարտական պատրաստվածությունը, մի թեմա, որը շարունակում է քննարկվել քաղաքական ու հասարակական դիսկուրսներում:
Մարգարիտա Դավթյան
Meganews.am