«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին ասել է՝ 10 մլն փող կտամ․ ապուշություն». Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է տարածված խոսակցություններին, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել է գումար՝ Երկրապահ կամավորական միությունը լուծարելու համար։

 

«Էն օրը մի տեղ նայել եմ, մեկն ասում է՝ Երկրապահը պիտի ցրեն։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին ասել է՝ 10 մլն փող կտամ, Սասուն Միքայելյանն էլ ասել է՝ 3 մլն տվեք, տղերքի բերանը փակեմ։ Մեր բերանը փակելու բան չէ․ մենք զինվոր ենք ու կանգնած ենք մեր հողի վրա»,– նշել է Միքայելյանը։

 

Նրա խոսքով՝ նման խոսակցությունները «ապուշություն» են և իրականության հետ որևէ կապ չունեն։

 

«Ես երբևէ նման բան չեմ լսել ու չեմ էլ կարող նման վերաբերմունք ունենալ իմ տղերքի նկատմամբ։ Երկրապահը բանակի շարունակությունն է, ոչ թե փակվող կառույց»,– հավելել է ԵԿՄ նախագահը։

 

Ավելի վաղ Սասուն Միքայելյանը խոսել էր նաև Արցախի խնդրի և Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտությունը պիտի բացահայտվի, և որևէ մեկը չպետք է շահարկի այդ թեմաները։

 

Այս թեմայով
am