2025-ին հայկական բանակում մահվան դեպքերը զգալիորեն նվազել են․ Պապիկյան
2025-ին հայկական բանակում մահվան դեպքերը զգալիորեն նվազել են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«Ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ բանակում ծառայության հետ կապված մահվան 5 դեպք գրանցվել։ Զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդությունից, մեկը հոսանքահարվել է, մեկը մահացել է կայծակի հարվածից, մեկն էլ ինքնասպանություն է գործել»,- նշել է նա։