Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․

բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 118,8%` նվազելով 9 տոկոսային կետով,

բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով,

ծնվածների թվաքանակը կազմել է 20437՝ նվազեկով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով,

մահացածների թվաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով,

ամուսնությունների թիվը կազմել է 8985՝ նվազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով,

ամուսնալուծությունների թիվը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով,

0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով,

0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով,

ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի։

Այս թեմայով
am