ԱԺ-ում թեժ կլինի․ ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում: Բանն այն է, որ նախատեսված է հոկտեմբերի 27-ից սկսել 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը, որի «բացումը» պետք է անի Նիկոլ Փաշինյանը:
Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 27-ից Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարները, կոմիտեների, հանձնաժողովների ղեկավարները եւ մի շարք այլ պաշտոնյաներ Ազգային ժողովում կզեկուցեն «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված եկամուտների եւ ծախսերի մասին։
Բացի Նիկոլ Փաշինյանից, մինչեւ նոյեմբերի 11-ը նախատեսված է տարբեր գերատեսչությունների ղեկավարների այցը խորհրդարան, որտեղ Կառավարության անդամները պետք է իրենց տարեկան ծախսերը ներկայացնեն:
Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 21-ից էլ մեկնարկում են ԱԺ լիագումար նիստերը, որոնք եւս իրենց բնույթով թեժ են լինելու՝ հաշվի առնելով երկրում տիրող լարված մթնոլորտն ու ամենօրյա կալանավորումները»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համար