Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին և ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։ Ելնում են նաև նրանից, որ շաբաթ օրը «Մեր ձևով» շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի, և բոլորը կհավանեն։ «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել էր Ն. Կարապետյանը։ |