Աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիո Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Լալայանը հավասարը չունեցավ +110 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում Լալայանը գրանցեց 461 կգ արդյունք (211+250):
Վարազդատ Լալայանի պատվին Ֆյորդեի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացվեց եռագույն դրոշը:
Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճած, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը պարգետարվեց երեք արծաթե մեդալներով: Երկամարտում Մինասյանը գրանցեց 447 կգ (205+242):
Բրոնզե մեդալակիր դարձավ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Յոնվան Սոնը (410 կգ, 175+235):
Հայաստանի թիմն աշխարհի առաջնությանը մասնակցեց 7 ծանրորդով, նվաճեց մեկ երկամարտի ոսկե եւ երկու փոքր մեդալներ: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմից փոքր արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (71 կգ) եւ փոքր բրոնզե մեդալ է նվաճել Գարիկ Կարապետյանը (110 կգ):