«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
«2021-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ որոշակի ազդեցություն և հնարավորություն՝ կոնսոլիդացնելու հասարակության մի հատվածին։ Իհարկե, իմ մասնակցության արդյունքները բավարար չէին։ Կցանկանայինք, որ ձևավորվեին նոր ուժեր, որոնց հետ համագործակցությունը կարող էր բերել իրավիճակի փոփոխության։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր թիմը պատրաստվում է մասնակցել առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչը՞ է նախընտրելի՝ մնալ կուլիսներում, բայց լինել որոշումների հիմնական կայացնողը, թե՞ գործել բաց դեմքով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մասնակցությանը, ապա եթե մեր թիմում հայտնվի մի գործիչ, ով, սոցիոլոգիական տվյալներով, կարող է ավելի շատ ձայներ հավաքել, ես միայն ուրախ կլինեմ նրան առաջ մղել»,- հավելել է նա։