Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին ազգային ընտրանին Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։

Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։

Մարզական հավաքն այսօր կսկսեն

Հենրի Ավագյան -«Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան -«Ալաշկերտ»
Արսեն Սադոյան -«Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան -«Նոա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան -«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան -«Ուրարտու»
Դավիդ Դավիդյան -«Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան -«Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան -«Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան -«Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան -«Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան -«Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան- «Արարատ-Արմենիա»

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։

Այս թեմայով
am